Բեռլինի Պատգամավորների Պալատի կրթական հիմնադրամը կխրախուսի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և նախկին ԽՍՀՄ երկրների՝ ամենատարբեր բնագավառներում ուսանող մագիստրանտների, ասպիրանտների և ասպիրանտուրայի շրջանավարտների ուսումը կամ գիտական հետազոտությունը Բեռլինի բուհերում և գիտական հաստատություններում, տեղեկացնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանտնից։
Կտրամադրվի 15 կրթաթոշակ՝ ամսական 1100 եվրո՝ շրջանավարտներին,1630 եվրո՝ ասպիրանտուրայի շրջանավարտներին։
2021-2022թթ․(1.10.2021 — 31.7.2022) ուսումնական տարվա դիմումների ընդունման վերջնաժամկետը 2020թ․ դեկտեմբերի 15-ն է։
Առավել մանրամասն՝ այստեղ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։