Արվեստագետների և ստեղծագործողների համար նախատեսված «East-West Residency» ծրագրի 2025 թվականի թողարկման հայտերի ընդունումն արդեն բաց է, հայտնում է Creative Armenia-ն։
««Պողոսյան հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրը եզակի հնարավորություն է տալիս Հայաստանում բնակվող արվեստագետներին մեկ ամիս ստեղծագործելու Բրյուսելի Վիլլա Էմպենում՝ կենտրոնանալով իրենց արվեստի վրա, համագործակցելով միջազգային արվեստագետների հետ և խորասուզվելով եվրոպական կենսունակ մշակույթների մեջ»,-հայտնում են կազմակերպությունից։
Ծրագիրը հոգում է ճանապարհորդության ու կացարանի ծախսերը և արվեստագետներին տրամադրում է կրթաթոշակ։
Դիմելու վերջնաժամկետն է 2024 թ. դեկտեմբերի 18-ը։