ԳլխավորԼուր

ԱՄՆ-ի կոնգրեսականները ՌԴ-ից պահանջում են ազատ արձակել ամերիկացի ուսանողին

Ամերիկացի ուսանող Թրեվոր Ռիդ

Ամերիկացի կոնգրեսականները ներկայացուցիչների պալատում բանաձեւ են ներկայացրել, որտեղ կոչ է արվում ռուսաստանյան իշխանություններին՝ ազատ արձակել ՌԴ-ում դատապարտված տեխասցի ուսանող Թրեվոր Ռիդին։

Բանաձեւի հեղինակներն են պալատի արտաքին հարցերի հանձնաժողովում հանրապետականների ղեկավար Մայքլ Մակոլը եւ Մայք Քոուենը։

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ամերիկյան քաղաքացի Թրեվոր Ռիդին, ով Ռուսաստանում անարդացիորեն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման»,-նշված է փաստաթղթում։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ռիդը, ժամանակավորապես բնակվելով Մոսկվայում, 2019-ի օգոստոսին փողոցում վիճաբանել է 2 կնոջ հետ, ապա վիճաբանությունը շարունակել դեպքի վայր ժամանած պարեկապահակային ծառայության աշխատակիցների հետ։

Իրավապահները որոշել են նրան ոստիկանության բաժանմունք տանել։ Ճանապարհին Ռիդը հարվածել է ոստիկաններից մեկին, ապա հարձակվել վարորդի վրա՝ ստեղծելով վթարային իրավիճակ։

2020-ի հուլիսին Մոսկվայի Գոլովինյան դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել Ռիդին։

Comment here