ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է Հայաստան վերադառնալ բացառապես օդային ճանապարհով:
Այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիների առնչությամբ հարցին:
«Մենք բազմիցս ենք ասել, որ Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարող Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով, քանի որ Վրաստանում դեռ շարունակվում է ուժի մեջ մնալ կառավարության՝ օտարերկրացիների մուտքն արգելող որոշումը: Մեր քաղաքացիներին պարզապես հորդորում ենք օգտվել Ռուսաստանից Հայաստան կանոնավոր հաճախականությամբ իրականացվող չվերթներից, իսկ իրենց մեքենաները տեղափոխել դրա համար նախատեսված հատուկ ծառայության միջոցով»,- ասաց Նաղդալյանը:
ԱԳ նախարարի մամուլի խոսնակը հավելեց, որ այս պահին տեղեկություն չկա, թե երբվանից հնարավոր կլինի ՌԴ-ից Հայաստան ժամանել ցամաքային ճանապարհով:
Comment here
You must be logged in to post a comment.