ԳլխավորԼուր

Չհասցնելով վայելել նախորդ մեդալները` մեր հրաձիգները ևս 2 ոսկի են նվաճել

Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունում մասնակցող հայ հրաձիգներից ևս երկուսը ոսկե մեդալի են արժանացել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Այսպես` 571 միավորով ոսկե մեդալ է նվաճել Գոռ Խաչատրյանը, իսկ 556 միավորով` Գոհար Հարությունյանը։

«Չհասցնելով վայելել նախորդ օրվա 2 մեդալները` այսօր մեր տաղանդավոր հրաձիգները նվաճեցին ևս 2 ոսկի»,–նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիլիթ Մկրտչյանը, խոցելով 561 միավոր, դարձել է չեմպիոն: Նույն վարժությունում Գյումրու մարզադպրոցի սան Արուսյակ Գրիգորյանը, խոցելով 557 միավոր, դարձել է փոխչեմպիոն:

Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունը կավարտվի մարտի 29-ին: