ԳլխավորԼուր

ՌԴ նախագահի վարչակազմին տեղյակ է պահվել հայկական բեռնատարները «Ֆուդ Սիթի» շուկա չթողնելու մասին

Մոսկվայի խոշորագույն մեծածախ շուկաներից մեկից՝ գյուղատնտեսական «Ֆուդ Սիթի» շուկայից կեսգիշերին դուրս են բերվել հայկական ապրանքներով բեռնատարներ։

Ռուսաստանի Հայերի միությունը բանակցություններ է վարել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՌԴ նախագահի վարչակազմի հետ «Ֆուդ Սիթի»-ում իրավիճակի կապակցությամբ։

«Մենք տեղեկացրել ենք նրանց բարդ իրավիճակի մասին, որը ծագել է հայ վարձակալների իրավունքները ոտնահարելու հետեւանքով, եւ խնդրել ենք կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել նրանց օրինական իրավունքները վերականգնելու համար։ Ինչպես հաղորդել է ազգությունների գործերով դաշնային գործակալության ղեկավար Ի․ Բարինովը, «Ֆուդ Սիթի»-ի ղեկավարները վստահեցրել են, որ իրենց համար կարեւոր են բոլոր վարձակալները, այդ թվում՝ հայերը։ «Նրանք ամեն ինչ կանեն իրավիճակը կարգավորելու համար»,-ասվում է Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ինստագրամյան էջում։

Comment here