ԳլխավորԼուր

Ռուսաստանը 4-րդ ինքնաթիռն է ուղարկել Բեյրութ

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության 4-րդ ինքնաթիռն է մեկնել Բեյրութ։ ՌԴ-ն Լիբանան է ուղարկել բժշկական անձնակազմեր, փրկարարներ, շարժական հոսպիտալ, կորոնավիրուսի ստուգման լաբորատորիա եւ բժշկական պարագաներ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախատեսված է եւս մեկ թռիչք։

Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի թիվը, այս պահի դրությամբ, 137 է, վիրավորներինը՝ մոտ 5 հազար։

Comment here