ԳլխավորԼուր

Բեյրութի պայթյունի զոհ է դարձել եւս մեկ հայուհի

Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհ է դարձել եւս մեկ հայ՝ Կայա Ֆուտուլյանը։

Այդ մասին տեղեկանում ենք Սագո Արեանի ֆեյսբուքյան էջից։

«Լոյսի պէս աղջիկ… Կայա Ֆուտուլեանը Լիբանանի մէջ զոհուած հարիւրաւոր քաղաքացիներէն մէկն է։ Կայան արուեստի սիրահար էր եւ ան իր մօր հետ կը վարէր գեղանկարչական արուեստի ցուցասրահ մը։ Մահացած է Պէյրութի Էշրէֆիյէ շրջանին մէջ։ Բառեր չունիմ … Լոյս իր սպիտակ հոգիին»։

Հիշեցնենք, որ զոհերի ընդհանուր թիվը 100-ից ավելի է, վիրավորների թիվն անցնում է 4 հազարը։

Comment here