Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Զոհվել է ՇՊՀ-ի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Շիրակի պետական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գոռ Սեդրակի Խաչատրյանը։ Այս մասին տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։

23-ամյա Գոռ Խաչատրյանը Շիրակի մարզի Երազգավորս համայնքից էր, ծառայում էր ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Գոռ Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։

Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։

Comment here