Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով 40 արկ են կրակել, հաղորդում է «ՍիվիլՆեթի» թղթակից Թաթուլ Հակոբյանը Սյունիքից։
Գյուղի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանն ասել է, որ զոհվել է մեկ հոգի, ևս երկուսը վիրավորվել են: Բոլորը քաղաքացիական անձինք են: Նա նաև ասել է, որ դժվար է այս պահին խոսել վնասի չափերի մասին, քանի որ հրետակոծությունը եղել է մթնշաղին, և միայն վաղը պարզ կլինի:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։