ԳլխավորԼուր

Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, հայտնում են ՊՆ-ից։

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղային մարտեր են ընթանում։

Comment here