ԳլխավորԼուր

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ

Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, տեղեկացնում են ՊՆ-ից։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

«Հայկական ԶՈւ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ժամը 13-ից տեղային մարտեր են ընթանում հայ-ադրբեջանական սահմանին։

Comment here