ԳլխավորԼուր

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Հունիսի 28-ին, ժամը 21:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և կողաշրջվել։ Կա մեկ զոհ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել մեկ քաղաքացի։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ևս երկու քաղաքացու և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա․ բոլոր տուժածները (Կարեն Չ․, ծնված 1991 թ․, Վահե Մ․, ծնված 1991 թ․ և Հակոբ Մ․, ծնված 1993 թ․) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ։

Բժիշկները Վահե Մ․-ի և Հակոբ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Կարեն Չ․-ինը՝ ծանր, վերջինս այնուհետև տեղափոխվել է Երևանի «Շենգավիթ» ԲԿ։

Փրկարարները Հմայակ Հ․-ի (ծնված 1992 թ․) դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Comment here