ԳլխավորԼուր

Վրաստանում միկրոավտոբուսը ձորն է ընկել. զոհերի թիվը հասել է 17-ի (լրացված)

Վրաստանի Շատիլի գյուղի մոտ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ մոտ 80 մետր բարձրությունից ընկել է ձորը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախնական տվյալներով՝ վթարի զոհ է դարձել 12 մարդ, 3 մարդ վիրավորվել է։ Փրկարարները շարունակում են մյուս ուղեւորների որոնողական աշխատանքները։

Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:

Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև մահացածների նույնականացում է կատարվում:

Comment here