ԳլխավորԼուր

Վրաստանը սահմանը չի բացի հայ զբոսաշրջիկների համար

Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից ռիսկային երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի համար, տեղեկացնում է aliq.ge-ն: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն։ Հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում Գամկղրելիձեն ասել է, որ զբոսաշրջիկները լինելու են առաջին հերթին «կանաչ» երկրներից.

«Նվազագույն ռիսկերով երկրների հետ երկկողմ համաձայնագրեր են ստորագրվելու: Նաև որոշ ընթացակարգեր են մշակվում՝ ինչ թեստեր են հանձնելու զբոսաշրջիկները երկիր մուտք գործելուց առաջ: Շատ երկրներ արդեն ունեն այդ կանոնները, օրինակ՝ մեր քաղաքացիները, որոնք բուժման նպատակով  Թուրքիա են մեկնում, PCR թեստ են անցնում՝ սահմանը հատելուց ոչ շուտ քան 48 ժամ առաջ: Բացի այդ, Վրաստանի սահմանը հատած զբոսաշրջիկների հետ արդեն տեղում որոշակի հսկողություն է տարվելու», – ասել է Գամկղրելիձեն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանը հնարավոր է «անվտանգ միջանցք բացի» Իսրայելի, Ավստրիայի, Չեխիայի և Ուկրաինայի զբոսաշրջիկների համար:

Comment here