ԳլխավորԼուր

Մանրամասներ՝ նոյեմբերի 16-ի մարտերից. տեսանյութ

«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել` մանրամասներ ներկայացնելով նոյեմբերի 16-ի հայ-ադրբեջանական մարտերից։

Նշվում է, որ կեսօրին հակառակորդը հայկական դիրքերին է մոտեցրել մոտ 200 զինծառայողի։ Նրանք հարձակում են գործել 2 հենակետերի ուղղությամբ, որին էլ հաջորդել է հայկական կողմի դիմադրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Այսօր Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հայտնի են 6 զոհերի անունները՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։

Comment here