ԳլխավորԼուր

Արցախցի Արթուր Առուշանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն. տեսանյութ

Արթուր Առուշանյան

Կրակովում կայացած Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունում արցախցի Արթուր Առուշանյանը նվաճել է 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերը և դարձել աշխարհի քառակի չեմպիոն, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Աշխարհի առաջնությունում չորրորդ ոսկին նվաճեցի, ինչպես նաև առաջնության լավագույն մարզիկի կոչմանն արժանացա»,–իր ֆեյսբուքյան էջում գրել է Արթուրը։

Ի դեպ, Արթուրը 44-օրյա պատերազմի մասնակից է։

Հավելենք, որ Կրակով քաղաքում ընթացող պատանիների, երիտասարդների և մեծահասակների Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունն ընթացել է նոյեմբերի 19-ից 20-ը։

Comment here