Ռոբերտ Սիմոնյանը նվաճել է Սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
«Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության 58 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռոբերտ Սիմոնյանը 5։2 հաշվով հաղթեց Տաջիկստանի ներկայացուցիչ Անուշերվոն Նազարդոզային և հռչակվեց Սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն»,– ասված է հաղորդագրությունում։
Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվել է Ինդոնեզիայում:
Հիշեցնենք` Ռոբերտ Սիմոնյանն աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2022 թվականին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



