«Միսս Ռուսաստան- 2025» մրցույթում հաղթել է Մերձմոսկովայի բնակչուհի Անաստասյա Վենզան: Այս մասին միջոցառման էջում հայտնել են մրցույթի կազմակերպիչները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կայացավ «Միսս Ռուսաստան- 2025» գեղեցկության ազգային մրցույթի եզրափակիչը։
Հաղթողն ու թագի նոր սեփականատերը Անաստասյա Վենզան է Մոսկվայի մարզից։ Առաջին վիցեմիսս է դարձել Կերչից Ալյոնա Լեսնյակը, իսկ երկրորդ վիցեմիսս՝ Վիկտորյա Մակարովան Սեստրորեցկից»,-ասվում է հրապարակման մեջ։
Վենզան ստացավ Ռուսաստանի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսը, մեկ միլիոն ռուբլու չափով դրամական մրցանակ և երկիրը «Միսս Տիեզերք» մրցույթում ներկայացնելու իրավունք։ Այն անցկացվելու է նոյեմբերին Թաիլանդում։
22-ամյա Անաստասյա Վենզան սովորում է բժշկականում, սիրում է ձիավարություն, զբաղվում է վոլեյբոլով։ Տիտղոսակիր գեղեցկուհին մեկ միլիոն ռուբլով ցանկանում է նորածին երեխաների պաթոլոգիայի հետ կապված բարեգործական հիմնադրամ բացել։
«Միսս Ռուսաստան» մրցույթն առաջին անգամ անցկացնելով Փարիզում 1927 թվականին: 1989-ին ԽՍՀՄ-ում վերածնունդից հետո այն պարբերաբար անցկացվում է Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հովանու ներքո: Հաղթողը ստանում է ոչ միայն թագ և դրամական մրցանակ, այլև հնարավորություն՝ ներկայացնելու երկիրը միջազգային մրցույթներում: Նախորդ տիտղոսակիրը 2024 թվականին Վալենտինա Ալեքսեևան էր։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





