ԳլխավորԼուր

Նելլի Թումասյանը՝ «Միսս ուսանողուհի- 2022» մրցույթի հաղթող

Հունիսի 8-ին կայացած «Միսս ուսանողուհի-  2022» մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Թումասյանը, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից:

«Մեր հիասքանչ ներկայացուցիչը միաժամանակ արժանացել է երեք այլ մրցանակների՝

1. Հաղթող է ճանաչվել Miss Instagram մրցույթում, ինչի համար նրան կտրամադրվի 100.000 դրամ պարգև,

2. N.Ayva էսթետիկ բժշկության կենտրոնի կողմից Նելլիին կտրամադրվի 500.000 դրամի անվճար ուսուցման հնարավորություն,

3.Via uno կոշիկի խանութի կողմից նախատեսված մրցանակին՝ 30.000 դրամի նվեր քարտի:

Հավելենք նաև, որ «Միսս ուսանողուհի- 2022» մրցույթում առաջին տեղը զբաղեցնելու համար Նելլի Թումասյանը որպես գլխավոր մրցանակ կստանա 500.000 դրամ:

Շնորհավորում ենք Նելլիին, մաղթում նորանոր ձեռքբերումներ ու վերելքներ ոչ միայն գեղեցկության ու հմայքի մրցույթներում, այլև մասնագիտական բնագավառում»,-նշված է հաղորդագրության մեջ: