ԳլխավորԼուրՇոուբիզնես

Հայաստանը կրկին կմասնակցի «Միսս աշխարհ-2025» գեղեցկության մրցույթին

Ադրինե Աճեմյանը։

3 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին կմասնակցի «Միսս աշխարհ-2025» գեղեցկության միջազգային մրցույթին, որը կկայանա մայիսի 7-ից 31-ը Հնդկաստանի Թելանգանա նահանգում։

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշվեց, որ Հայաստանը կներկայացնի 19–ամյա Ադրինե Աճեմյանը։

Նրա խոսքով` իր ընտանիքն աջակցել է մրցույթին մասնակցելու որոշմանը։ Քանի որ Ադրինեն մասնագիտությամբ դերասան է, սովորում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2–րդ կուրսում և նկարահանվում է սերիալներում, հույս ունի, որ իր հանդիսատեսն ավելի ակտիվ կլինի ու կաջակցի իրեն։

«Միսս աշխարհ-2025» գեղեցկության մրցույթում Հայաստանի ներկայացուցչին ընտրել է «Միսս Երևան Փրոդաքշնը»։

Ասուլիսին ներկա էր նաև «Միսս Հայաստան -1998», «Միսս ԱՊՀ -1999» Գոհար Հարությունյանը, որը մինչ այս Հայաստանում անցկացնում էր «Միսս աշխարհ Արմենիա» և «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթները։

Հավելենք, որ «Միսս աշխարհ-2025»-ին մասնակցելու են 130 երկրների ներկայացուցիչներ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews