Սեպտեմբերին նախատեսվում է անցկացնել «Միսս Հայաստան-2020» գեղեցկության մրցույթը, որի հայտագրման փուլը մեկնարկել է այսօր՝ հունիսի 4-ին։ Այդ մասին առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին «Միսս Հայաստան-2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Մամիկոն Դանիելյանն ու կազմկոմիտեի անդամ, մոդել Աննա Դեմիրխանյանը՝ ներկայացնելով մրցույթի անցկացման կարգը։
«Այսօրվանից սկսած աղջիկները կարող են հայտը լրացնել մրցույթի պաշտոնական կայքում: Ունենք պայմանավորվածություններ նաեւ մարզերի հետ: Սեպտեմբերին կանցկացվի մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ էլ կորոշվի հաղթողը»,-ասաց Մամիկոն Դանիելյանը։
Առայժմ պարզ չէ, թե ինչ ձեւաչափով կանցկացվի եզրափակիչը։ Վատագույն դեպքում այն կլինի առցանց` աղջիկների լուսանկարների եւ տեսանյութերի միջոցով:
«Միսս Հայաստան-2020»-ին կարող են մասնակցել 17-27 տարեկան, 168 սմ-ից բարձր հասակ ունեցող ՀՀ քաղաքացիները: Աննշան պլաստիկ միջամտությունների դիմած աղջիկների մասնակցությունը չի խոչընդոտվի։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։