ԳլխավորԼուր

Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը

Վերա Սաֆարյան

Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը։

«Դժբախտ պատահարի՝ ավտովթարի հետևանքով, ինը օր կոմայի մեջ մնալուց և բժիշկների գործադրած բոլոր ջանքերին հակառակ, կյանքից հեռացել է արցախցի, Հադրութի բնակիչ Վերա Սաֆարյանը»,-հայտնում են սոցցանցային օգտատերերը։

Օգոստոսին նա կդառնար 32 տարեկան։

Վերա Սաֆարյանը Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որին նաև ինքն է մասնակցել: Վերայի հայրը ՝ Արտուշ Սաֆարյանը, զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews