Սան Սալվադորի Խոսե Ադոլֆո Պինեդա արենայում (Սալվադոր) նոյեմբերի 18-ի երեկոյան կայացել է «Միսս Տիեզերք — 2023» (Miss Universe 2023) գեղեցկության 72-րդ միջազգային մրցույթի եզրափակիչը:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Նիկարագուայից Շեյնիս Պալասիոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է թաիլանդցի Անտոնինա Պորսիլդը։ Երրորդ տեղում Ավստրալիայից Մորայա Վիլսոնն է։
«Միսս Տիեզերք» Շեյնիս Պալակիոսը 23 տարեկան է։ Ծնվել և մեծացել է Մանագուայում։ Ավարտել է Կենտրոնական Ամերիկայի համալսարանը, զանգվածային հաղորդակցության ոլորտում դիպլոմավորված մասնագետ է։ Մարզուհի է, վոլեյբոլ է խաղացել համալսարանի հավաքականում։
Հավելենք, որ Նիկարագուայի ներկայացուցիչն առաջին անգամ է նվաճել «տիեզերքի ամենագեղեցիկ աղջկա» տիտղոսը։
Նախորդ տարի «Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ (ֆիլիպինյան ծագմամբ) Ռ’Բոննի Գաբրիելը։