«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ 23-ամյա մոդել Քրիստինա Պիշկովան։ Միջոցառման եզրափակիչը տեղի է ունեցել հնդկական Մումբայում։
Պիշկովան սովորում է իրավագիտության և բիզնեսի կառավարման ոլորտում, սիրում է ֆլեյտա և ջութակ նվագել։
Պիշկովան դարձել է երկրորդ «Միսս աշխարհը» Չեխիայից։ Հնդկաստանը երկրորդ անգամ է ընդունում «Միսս աշխարհ» մրցույթը, նախկինում եզրափակիչը երկրում անցկացվել է 1996 թվականին։

