ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Միսս Երևան» է ճանաչվել Անի Պետրոսյանը

«Միսս Երևան» Անի Պետրոսյանը

«Միսս Երևան» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլում, որը անցկացվեց մարտի 7-ին, հաղթող ճանաչվեց 21-ամյա Անի Պետրոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Առաջին վիցեմիսս ճանաչվեց Մելինա Գիգոյանը, երկրորդ վիցեմիսս` Մարիամ Մելիքյանը։ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Լիլիթ Գևորգյանը։ Բոլոր մասնակիցներին շնորհվեց «Երևանի սիրուն աղջիկ» տիտղոսը։

«Միսս Երևան» գեղեցկության մրցույթի հաղթողը թագից բացի ստացավ նաև 7–օրյա ուղևորություն դեպի նորաձևության մայրաքաղաքներ Միլան, Փարիզ։

Նշենք, որ գեղեցկության մրցույթի թագի համար պայքարում էին 19 գեղեցկուհիներ։

Հավելենք, որ Անի Պետրոսյանը պարուսույց է ու երազում է իր պարային դպրոցը հիմնել՝ նպատակ ունենալով պարի միջոցով երեխաներին հայրենասիրություն փոխանցել։