Էյլաթում (Իսրայել) ավարտվել է «Միսս Տիեզերք-2021» գեղեցկության մրցույթը։ Հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Հարնաազ Սանդհուն։
Լալելա Մսվանեն (ՀԱՀ) ու Նադիա Ֆերեյրան (Պարագվայ) զբաղեցրել են երկրորդ ու երրորդ հորիզոնականները։
Եզրափակիչ տասնյակում էին հայտնվել Արուբայի, Կոլումբիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Պարագվայի, Ֆիլիպինների, Պուրետո-Ռիկոյի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Բահամյան կղզիների ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները։
Նախօրեին տեղի էր ունեցել երեկոյան զգեստների, լողազգեստների ու ազգային տարազների մրցույթները։ Ազգային տարազի մրցույթի հաղթող է ճանաչվել «Միսս Նամիբիա» Մարիստելա Օկպալան։
«Միսս Տիեզերքն» առաջին անգամ էր անցկացվում Իսրայելում։ Եզրափակիչ մրցույթը հեռարձակվել է ուղիղ եթերով ավելի քան 170 երկրներում։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում էր Նանե Ավետիսյանը։