Նոր Օռլեանում հունվարի 14-ին անցկացված «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում կիսաեզրափակիչի 16 մասնակիցներից երեկոյան զգեստներով դեֆիլեից հետո լավագույն հնգյակում հայտնվել են Վենեսուելայի, ԱՄՆ-ի, Պուերտո Ռիկոյի, Կուրասաոյի և Դոմինիկյան Հանրապետության գեղեցկուհիները:
Նրանցից էլ հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ը ներկայացնող Ռ’Բոննի Գաբրիելը։
Գաբրիելը առաջ է անցել վենեսուելացի Ամանդա Դուդամելից, որը գրավել է երկրորդ տեղը։ Երրորդը Դոմինիկյան Հանրապետությունից Անդրեինա Մարտինեսն է։
28-ամյա Գաբրիելը զբաղվում է էկոլոգիապես մաքուր հագուստի դիզայնով, ղեկավարում է մի ընկերություն, որն իր անվան տակ նորաձևության գիծ է թողարկում, աշխատում է որպես մոդել և «կարի հրահանգիչ» ոչ առևտրային սրահում:
Հաղթողի թագը նա ստացել է նախորդ «Միսս Տիեզերք» Հարնաազ Սանդուի ձեռքից (Հնդկաստան)։
Հիշեցնենք, որ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 25-ամյա Քրիստինա Այանյանը։
71-րդ «Միսս տիեզերքին» մասնակցում է 84 երկիր։