ԳլխավորԼուրՀայաստանսՇոուբիզնես

«Միսս տիեզերք» մրցույթում Քրիստինա Այանյանը բեմ է բարձրացել ցուցանակով

Քրիստինա Այանյան

ԱՄՆ-ում անցկացվող «Միսս տիեզերք-2022» մրցույթի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ 25-ամյա Քրիստինա Այանյանը բեմ է բարձրացել «Հայաստանն ունի կյանքի իրավունք» ցուցանակով, հայտնում է Sputnik Արմենիան։

Մրցույթի ազգային տարազների փուլում Քրիստինան բեմ է բարձրացել թիկնոցավոր զգեստով և վահանով, որոնք զարդարված են եղել հայկական նախշերով։

Լողազգեստներով ցուցադրության ընթացքում Քրիստինան հագել է վարդագույն լողազգեստ, իսկ երեկոյան զգեստներով ցուցադրության ընթացքում՝ կապույտ երեկոյան զգեստ:

Նշենք, որ 71-րդ «Միսս տիեզերք» մրցույթն անցկացվում է ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում։ Մրցույթի հիմնական եզրափակիչ փուլը տեղի կունենա հունվարի 14-ին։

Քրիստինան հաճախ է լինում իր պատմական հայրենիքում, այստեղ շատ ընկերներ ու հարազատներ ունի։