Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան. Sputnik Արմենիա

Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները՝ խումբը բաղկացած է 15 գերիներից, նրանց կուղեկցի Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը։

Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն շրջաններից են, որոնք ժամանակավորապես անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Վերադարձվածների թվում կլինեն 2020թ. պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 12 հայ զինծառայողներ։ Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել էին առաջադրված մի շարք այլ հոդվածներով:

Վերադարձողները բոլորը Շիրակի մարզից են՝

1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի

2. Ասատրյան Գևորգ Նորայրի

3. Գասպարյան Գոռ Վահրամի

4. Ենգոյան Սիսակ Գրիշայի

5. Կարապետյան Յուրի Տիգրանի

6. Մահտեսյան Էդգար Վաչագանի

7. Մինասյան Արամ Գառնիկի

8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի

9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի

10. Պողոսյան Արմեն Եղիազարի

11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի

12. Սեֆիլյան Կամո Կարենի

13. Ասլանյան Եղիշ Հովհաննեսի

14. Գևորգյան Գրիգոր Գեորգիի

15. Մանուկյան Անդրանիկ Տիգրանի

Հիշեցնենք՝ 15 հայ ռազմագերիների նախորդ խումբը հայրենիք էր վերադարձվել հունիսի 12-ին՝ Վրաստանի տարածքով։

Այն ժամանակ գերիների վերադարձի դիմաց ադրբեջանական կողմին հանձնվեցին Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։

Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո մինչ այս հայրենիք են վերադարձել 88 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Բաքվում են գտնվում մոտ 200 մեր հայրենակիցներ, պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվն առնվազն 60 է։

Comment here