Ադրբեջանցիները ևս 15 հայ գերի են վերադարձրել, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։
Նախնական տվյալներով՝ գերիների հանձնման գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստան էր վերադարձել 73 գերի։
Բաքվում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, շարունակում է մոտ 200 հայ գերի մնալ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։