ԳլխավորԼուր

Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը:

Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: