5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը տպագրված են. խոսքն այն գրքերի մասին է, որոնք նոր չափորոշչի շրջանակում ստեղծված են. այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեց ԿԳՄՍՆ տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը:
Դասագրքրերի մեծ մասն արդեն դպրոցներին առաքվել է, մնացածն էլ առաքման փուլում է:
2-րդ դասարանի դասագրքերը զուգահեռաբար տպագրվում և բաշխվում են՝ դպրոցներ կան, որ արդեն ստացել են, բաշխման գործընթացը շարունակվում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն, քանի որ սահմանված ընթացակարգերը որոշակի ժամանակ են պահանջում:
Հիշեցնենք` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ նոր դասագրքերի մեծ մասն արդեն դպրոցներում է, մյուս մասն էլ կհասնի դպրոցներ սեպտեմբերի ընթացքում:
Հավելենք, որ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում: