ԳլխավորԼուր

2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերի էլեկտրոնային (թվայնացված) տարբերակները

Դասագիրք, դասագրքեր

Նոր ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով կներդրվի նոր չափորոշիչը 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում:

Նոր չափարոշչի ներդրմամբ պայմանավորված՝ նախանշված դասարաններում կփոխվեն նաև դասագրքերը: Ըստ այդմ նոր ստեղծված դասագրքեր կտրամադրվեն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններին՝ հաշվի առնելով, որ չափորոշիչը ներդրվում է միայն նշված դասարաններում:

Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռևս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի մեկին, և ներկայացված հայտերն ուղարկվել փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով: Դրական եզրակացություն ստացած և նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են:

«Սակայն ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի, քանի որ սահմանված ընթացակարգերը նաև որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում»,-օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերի էլեկտրոնային (թվայնացված) տարբերակները

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված բոլոր դասագրքերի թվայնացված տարբերակները