ԳլխավորԼուր

ՀՀ–ում 10–րդ դասարանի նոր դասագրքերի ներդրումը կհետաձգվի. ԿԳՄՍ նախարար. ՏԵՍԱՆՅՈւԹ

10–րդ դասարանի նոր դասագրքերի ներդրումը կհետաձգվի 2024 թ.։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ ի սկզբանե նախատեսված էր, որ նաև 10–րդ դասարանում պետք է կրթական նոր չափորոշիչը ներդրվի, սակայն նախարարությունը բավարար քանակությամբ 10–րդ դասարանի համար դասագրքերի հայտեր չի ստացել։

«Մյուս դասարաններում, կարելի է ասել, ճնշող մեծամասնությամբ դասագրքերն ունենք։ Դրանք արդեն էլեկտրոնային տարբերակով հասանելի են։ Դրանց մի մասը այս սեպտեմբերի 1–ին արդեն կլինեն դպրոցներում, մյուս մասը` սեպտեմբերի ընթացքում։ Հիշեցնեմ, որ խոսքը` 2–րդ, 5–րդ, 7–րդ դասարանների դասագրքերի մասին է, մյուս դասարանների դասագքրերը դեռևս չեն փոխվում»,– ընդգծեց Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։