Հայաստանում շուրջ 4000 ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում բարձր վարձատրության, հավելավճարի հնարավորություն է ստացել, ավելի քան 200 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի վարձատրություն, հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 17-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ կամավոր ատեստավորման թեստերի վերաբերյալ հարցին:
«Իրականում կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչների 50 տոկոսը և ավելին հաղթահարում են թեստերը: Բավականին մեծ թիվ են կազմում նաև բարձր արդյունք ունեցող ուսուցիչները: Ավելի քան 200 ուսուցիչներ ունենք, որոնք արդեն ստանում են 400 հազար դրամ և ավելի վարձատրություն»,-ասաց Անդրեասյանը:
Անդրադարձ եղավ նաև, թե որքանով է բավարար թեստերը լրացնելու համար նախատեսված ժամանակը։
Մանրամասները՝ տեսանյութում։