Մինչև 2050 թվականը կլիմայական փոփոխություններից ամենամեծ տնտեսական կորուստները կկրի Ասիան, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ հղում անելով Համաշխարհային տնտեսական ֆորումին։
Փորձագետների կարծիքով՝ կլիմայի փոփոխությունից Ասիայում ընդհանուր տնտեսական կորուստները կարող են կազմել 3,5 տրիլիոն դոլար։ Ամենաշատ տուժած շրջանների ցանկում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Եվրոպան և Հարավային Ամերիկան, որոնց վնասը գնահատվել է համապատասխանաբար 2,6 և 2,2 տրիլիոն ԱՄՆ դոլար։
Բոլոր տարածաշրջանների ընդհանուր տնտեսական կորուստները մինչև 2050 թվականը կկազմեն 12,5 տրիլիոն դոլար։
Հետազոտողները նաև նշել են, որ կլիմայի փոփոխությունը կարժենա 14,5 միլիոն մարդու կյանք։
Ամենավտանգավոր բնական աղետները կլինեն ջրհեղեղները, երաշտները, կորուստներն առաջիկա 26 տարում կարող են կազմել համապատասխանաբար 8,5 միլիոն և 3,2 միլիոն մարդու կյանք:
Տնտեսապես ամենակործանարարը ջերմային ալիքներն են լինելու՝ դրանցից ֆինանսական վնասը կկազմի 7,1 տրիլիոն դոլար։ Դրանցից բացի, լուրջ վնասներ կհասցնեն երաշտները (3,2 տրլն ԱՄՆ դոլար) և ջրհեղեղները (1,6 տրլն ԱՄՆ դոլար)։