Առնվազն 30 մարդ է զոհվել հեղեղումներից Գերմանիայի արեւմտյան շրջաններում, տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները։
Զոհերի մարմինները հայտնաբերվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի եւ Ռայնլանդ Պֆալցի դաշնային երկրամասերի տարբեր բնակավայրերում: Շուրջ 70 մարդ համարվում է անհայտ կորած:
Շուրջ 200 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության:
Տեղատարափ անձրեւների պատճառով ափերից դուրս են եկել Հռենոսի Ար եւ Մոզել վտակները, Զաուեր, Պրյում, Նիմս, Կիլ եւ Էրֆտ ոչ մեծ գետերը:
Մի ամբողջ շարք բնակավայրեր կտրված են արտաքին աշխարհից, չի գործում շարժական կապը: Շուլդ կոմունայում բնակելի տներ են փլուզվել: Շատ բնակավայրերում արտակարգ դրություն է հայտարարվել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։