ԳլխավորԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը` Բունդեսթագը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով առաջարկում է քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին սովորել և աշխատել Բեռլինի Բունդեսթագում:

Ծրագրի տևողությունը՝ 2027թ. մարտի 1-ից հուլիսի 31-ը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026թ. հուլիսի 31-ն է։

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները, այդ թվում՝ մասնակ­ցության նախապայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասանելի են Գերմանիայի Բունդեսթագի և Հայաստանում Գերմանիայի դեսպանության պաշտոնական կայքէջերում:

Լրացուցիչ հարցերի համար դիմել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews