Մեկնարկել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության՝ 2024-2025 ակադեմիական տարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայտերի ընդունման փուլը նախատեսվում է կազմակերպել մինչև 2024 թ մարտի 16-ը։ Կրթաթոշակի հավակնորդները պետք է գրանցվեն studyinromania.gov.ro հեռավար հարթակում՝ ներբեռնելով պահանջվող փաստաթղթերը։
Կրթաթոշակի ծրագրին մասնակցության հայտերի վերաբերյալ արդյունքները հրապարակվելու են մինչև 2024 թ. հուլիսի 15-ը։
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ www.mae.ro/en/node/10251։