ԳլխավորԼուրԿրթաթոշակ

Ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակն ավելացվում է 35 հազար դրամով

Հայաստանում ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափն ավելացվում է 35 հազար դրամով:

Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 23-ի նիստում:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ավելացումից հետո կրթաթոշակը համապատասխանաբար կկազմի հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 65 հազար դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 60 հազար դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 55 հազար դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 65 հազար դրամ:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

Comment here