ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակային ծրագիր՝ Չինաստանում սովորելու համար

Ռենմինի համալսարանը Չինաստանում

Մեկնարկել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Րընմինի համալսարանի «Մետաքսի ճանապարհ» դպրոցի կրթաթոշակային ծրագիրը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Համալսարանն ուսանողներին կհատկացնի մագիստրոսական կրթություն ստանալու ամբողջական կրթաթոշակ հետևյալ մասնագիտացումներով՝

• Չինական քաղաքագիտություն,
• Տնտեսագիտություն,
• Իրավունք,
• Մշակույթ։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 30-ն է։

Մագիստրոսական ծրագրին դիմելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կցվում է։