ԳլխավորԼուր

Նավթի ու գազի գները ռեկորդներ են սահմանում

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ չորեքշաբթի օրը ավելանալով ավելի քան 7 տոկոսով։ Brent ապրանքանիշի նավթի գինը 2014 թվականի հուլիսի 2-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 112 դոլարը, վկայում են աճուրդի տվյալները:

Մոսկվայի ժամանակով ժամը 10.41-ի դրությամբ Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճում է 7.14 տոկոսով՝ հասնելով 112.53 դոլարի: WTI-ի ապրիլյան ֆյուչերսները թանկանում են 7,25 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 110,88 դոլարի:

Նավթի գների աճը խթանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և երկրից էներգետիկ ընկերությունների դուրս գալու պատճառով նավթի մատակարարումների սպասվող խափանումների վերաբերյալ մտավախությունները:

Աճել է նաեւ գազի գինը. վերջին 2 ամսվա ընթացքում այն առաջին անգամ գերազանցել է 1900 դոլարը (1000 խմ համար)։