Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար՝ անկախ ՀԿՀ-ի կողմից հովանավորվող բուհերից և մասնագիտություններից։
Կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուստարվա ուսման վարձի չափով։
Մրցույթին կարող են մասնակցել առկա վճարովի համակարգում 2021 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ (միայն առկա):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով ներկայանալ Հայ կրթական հիմնարկության գրասենյակ։ Եթե ուսանողը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ գրասենյակ՝ հայտադիմումը լրացնելու նպատակով, ապա ուսանողի ներկայացուցիչը կարող է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը գրասենյակ և լրացնել հայտադիմումը։
Փաստաթղթային փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://aef.am/documents/:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ-ի մայիսի 30-ը է։
Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգել 011 53 14 85:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։