Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հանուն հայրենիքի հավերժացածները Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված հերոսների թվում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանողներ Էրիկ Սահակյանն ու Տիգրան Սիմոնյանը։

Նրանք ժամկետային զինծառայողներ էին:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած տղաների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին: Փառք հերոսներին»,-նշված է ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Comment here