Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ստեփանակերտը հրթիռակոծվել է. կա մեկ տուժած

Արկ, հրետակոծություն

Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։

Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։

ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։

Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածելով քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։

Comment here