Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուրՀայաստանս

«Փառքի սրահ» ԵՕՀՊՄ քոլեջում՝ Արցախյան ազատամարտում նահատակված մարզիկ-զինվորների հիշատակին

Արցախյան 44-օրյա պատերազմը չխնայեց հազարավար հայորդիների. Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը (ԵՕՀՊՄ) քոլեջը կորցրեց նվիրյալ զավակների. նրանք են՝ Հայկ Պապյան, Հունան Մանվելյան, Էդգար Համբարձումյան, Էդուարդ Մարջանյան, Արեն Չատինյան, Հովհաննես Ղամբարյան, Արսեն Աղասյան, Արսեն Խեչոյան, Միշա Ղալումյան, Լևոն Գալստյան, Սերգեյ Հովհաննիսյան, Ավագ Նազարյան, Հրաչ Խաչատրյան, Նարեկ Գինոսյան, Կարեն Խաչատրյան, Արամ Մկրտչյան, Վազգեն Ասլանյան, Վահե Խաչատրյան, Արման Ղազարյան, Նարեկ Ասատուրյան, Նարեկ Հովսեփյան, Սիփան Սողոմոնյան, Գոռ Երմալովյան, Մելքոն Հովհաննիսյան, Արմեն Առաքելյան:

ԵՕՀՊՄ քոլեջում բացվեց «Փառքի սրահ»՝ նվիրված Արցախյան ազատամարտում նահատակված մարզիկ-զինվորների հիշատակին:

Մանկավարժներն ու սաները, մարզիչներն ու քոլեջի ողջ աշխատակազմը՝ տնօրեն Վաղինակ Գալուստյանի գլխավորությամբ, հարգեցին զոհված հայորդիների հիշատակը, ծաղիկներ խոնարհեցին, խունկ ծխեցին և մատուռում մոմ վառեցին:

«Որդիներ կան, որոնք ազգի անունից են ներկայանում, և որդիներ, որոնց անունով ազգն է ներկայանում»,-գրված է հեոսների լուսանկարների գլխավերևում:

Comment here