Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն

Մարմինների տեղափոխում, Արցախ

Երեկ` հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում, տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պատական ծառայությունից։

Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով:

2021 թվականի նախորդ օրերի համեմատ, երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ),Վարանդայի (Ֆիզուլի) և Հադրութի շրջաններում:

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում (27.09.2020-09.11.2020) հրադադար է հաստատվել նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությամբ։

Մինչ օրս հայկական կողմի զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Փոխվարչապետ Տ. Ավինյանը զոհերի թիվ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է առավելագույնը մինչեւ 4 000։

Համացանցային բաց աղբյուրներում նշվում են՝ 5-7 հազար զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, մինչեւ 600 անհետ կորած, 120-250 գերի։

Comment here