ԳլխավորԼուր

Հրդեհ զորամասում. զոհվել է 15 զինծառայող. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով` զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ հունվարի 19-ին, ժամը 01:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Հրդեհի հետևանքով կան զոհեր և տուժածներ: