ԳլխավորԼուր

Հրդեհ Զեյթունի կահույքի ֆաբրիկայում. տեսանյութ

Մայիսի 14-ին, ժամը 11:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 27 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում4 տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի տարածքում (մոտ 120 քմ)։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։32-ին, մարել՝ 12։54-ին։ Մոտ 60 քմ տարածքում այրվել են պատերի լաքապատումը և փայտի մնացորդներ։

Comment here